de | hy | ru


artistic contribution

Ձոն կյանքի եւ մահվան



 

Մարդու համար հասկանալին եւ անհասկանալին ենթարկվում են աճի եւ անկման համ ընդհանուր սկզբունքին և կյանքը ու մահը ենթակա են այդ սկզբունքին: Այս գործընթացի սկզբունքի հասկանալը շարունակվում է ողջ կյանքի ընթացքում, այնպես որ, անհրաժեշտ է մշտապես մտածել այնպիսի կոնցեպտի մասին, որը կարող է մոտեցող մահվանը դիմավո րել այնպես, որպեսզի վախը, որը մարդը ցուցաբերում է վախի զգացողության նկատմամբ չխանգարի նրան ազատ հանդես գալու համար:

Մարդը գտնվում է սահմանափակի եւ անսահմանի հետ անընդհատ պայքարի մեջ, նրա՝ մարդու պայքարը գոյություն ունի փոփոխական նյութականի եւ ոգու անմահության միջև, այդպիսի գոյակցությունը հանգեցնում է առճակատման՝ չարի հետ, որը, չարը՝ նրան ուղղակիորեն մղում է անբնական մահվան:

Ապուշ

Անբնական մահը դատավճիռ է, մահվան արդարադատության առիթի օգտագործմամբ, բայց ընչաքաղցության և վրեժխնդրության մոտիվներով: Այդպիսի մահը հանդիսանում է մարդու կանխադրված վերջը, այսինքն մահապատիժ:

Ապուշ Georg Mkrtcian

Ֆ. Դոստոեւսկու «Ապուշը» վեպի մեջ այսպես է ասում իշխան Միշկինը. «իսկ ո՞վ է վախից լաց լինում: Ես չէի էլ մտածում, որ վա խից կարող էր լաց լինել․ ոչ թե երեխան, այլ մարդը՝ ով, երբեք լաց չէր եղել, մարդը՝ ով քառա սունհինգ տարեկան է: Ի՞նչ է այդ պահին հոգու հետ կատարվում, ինչպիսի՞ ցնցումների է հասցնում: […] Սպանել՝ սպանելու դիմաց, անհամեմատ ավելի մեծ պատիժ է, քան ինքը՝ հանցագործությունը: Սպանությունը դատավճռով անհամեմատ դաժան է՝ քան ավազա կային սպանությունը: […] Բերեք և կանգնեցրեք զինվորին թնդանոթի դիմաց՝ ճակատամարտի ժամանակ և կրակեք նրա վրա, նա դեռ հույս է ունենալու, բայց այդ նույն զինվորին կարդացեք դատավճիռը հավանաբար նա կխելագարվի և լաց կլինի: «Ո՞վ ասաց, որ մարդկային բանականությունը կարող է տանել այն առանց խելագարության»:

Անհրաժեշտ է գիտակցել, որ մարդը մի կող մից չի ցանկանում սպանվել եւ որ, մյուս կողմից՝ մարդուն չի կարելի սպանել: Ահա այս երկակիությամբ է, որը էության գոյությունը վտանգվում է եւ որ, երկակիությունը միայն մարդկային միջամտությամբ է ստանում իր ձեւը, որտեղ և գտնվում է մարդկային էության անսահման թշվառությունը: Սպանություն՝ նշանակում է դադարեցնել մարդու կյանքը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես՝ ավելի շուտ, քան թե կանգ կառնի բաբախող սիրտը:

Ներքին մահը գալիս է, երբ մարդը աստիճանաբար կորցնում է իր հույսը՝ իր արժանապատիվ գոյության համար, մինչև նրա ամբողջական ոչնչացումը, կամ էլ՝ երբ նրան օգտագործում են, կամ էլ՝ երբ ապրելու բնական ցանկությունը մշտապես գտնվում է վտանգի տակ, կամ էլ՝ երբ նրա կյանքում դեպքերը այնպիսի զարգացում ունեն, որոնք չեն նպաստում նրա էության պահպանմանը:

Անհույս մարդը՝ ներքնապես մեռած մարդ է, ով պատրաստ է բարբարոսության և ավիրվա ծությունների: Եթե մարդը մղում է ուրիշին դեպի անհույս իրավիճակ, ապա նա խախտում է իր բարոյական կոդեքսը: Ֆ.Դոստոեվսկու դիրքերից այդպիսի պահվածքը ուղղակիորեն մեղք է, քանի որ նա, այդպիսով, ներկայացնում է իրեն աստվածային կատարելիությունը և դրանով բարձրանում է մարդուց վեր:

Աշխարհի չարը

Այսօրվա չարիքը-դա կապիտալիզմն է, որը ծառայում է մամոնային, որը իր հերթին միաց նում է ամբողջ կենդանականը իր մեջ, այդ թվում նաև մարդուն, նաև նրան՝ ում կապիտալը ամենախոշորն է:Կապիտալը գնում է կյանքը՝ այսինքն մամոնան է որոշում՝ մեռնել, թե ապրել, հուսալ կամ էլ ոչ:

Մամոնյան պար Georg Mkrtcian

Արմեն Ավանեսյանը իր «Ամբոխը» հոդվածում՝ հրապարակված Zeit Online, ելնելով ակցելերացիայի տեսակետից գրում է.

«մեր տնտեսական համակարգի (ժամանակակից արևմտյան մշակույթ Ա.Մ.) մեջ գոյություն չունեն հավասար հնարավորություններ բոլորի համար, նրանք նույնիսկ հետևողականորեն հեռացվում են: Հեգեմոնիկ կենտրոնները վերահսկում են մարդկանց և ապրանքներին: Կարելի է ասել, որ ինքնուրույն է նա, ում ձեռքում է գտնվում տարանցիկի (տրանզիտի) վերահսկողությունը, այսինքը նա, ով կայացնում և իրականացնում է որոշումները՝ արտադրության, արտահանան և ներմուծման՝ ապրանքների և մարդկանց»:

Այդպես և ապրում է մարդը՝ պարոն-ստրուկ փոխհարաբերությամբ, որտեղ ստրուկը պատ- րաստ է մոռանալ իր ստրկությունը, եթե նա կունենանա որոշակի քանակությամբ, հաճախա կի ընկալվող պայմանական, գումար: Նման փոխհարաբերության մեջ է գտնվում մարդու սպանության ակտը:

Գեղեցկությունը կփրկի աշխարհը

Գեղեցկությունը՝ դա ոչ միայն Ֆ.Դոստոեվսկու մոտեցումն է, որի միջոցով կարելի է և պետք է ոչնչացնել չարը աշխարհում: Գեղեցկությունը ինքը՝ բացարձակ բարիություն է, որի միջոցով մարդը պարտավոր է դիմավորել ուրիշին: Գեղեցկությունը դա կյանքի և հույսի շնչառությունն է: Գեղեցկությունը՝ հատկապես նա է փրկում մարդուն իր անբնական մահից և տալիս է նրան կաթիլ հավերժությունից:

Քանի դեռ կապիտալի(իզմի) մեջ մարդը գործում է ինչպես գործիք, նա պարտավոր է համակերպվել այն բանի հետ, որ վաղ թե ուշ նա կմահանա անբնական մահով, եթե տեղի չունենա պարադիգմի տեղաշարժ, քանի որ, նա մշտապես հանդիսանում է սուբյեկտ այլ ոչ թե օբյեկտ: Նա ներկայանում է որպես օբյեկտ այն աստիճանի, ինչ աստիճանի թույլ է տալիս նրա սուբյեկտիվությունը:


Published October 2015




     TRANSLATE THIS ARTICLE 



other articles from this region